Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև Հայաստանը նսեմացրին

Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև  Հայաստանը նսեմացրին
10.05.2025 | 12:09

Ռուսաստանի պետական հեռուստաընկերության լրագրողը չէր կարող միջահասակ Նիկոլ Փաշին յանին շփոթել բարձրահասակ Իլհամ Ալիևի հետ,որքան էլ Նիկոլի գլխին թուրքի կեպի էր։ Պետական հեռուստաընկերության լրագրողը չէր կարող չիմանալ, որ Ալիևը չեղարկել է Մոսկվա այցը։ Լրագրողը ուղիղ եթերում դիտավորյալ Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց որպես Ադրբեջանի նախագահ։ Նիկոլ Փաշինյանին միտումնավոր էին նստեցրել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողքին, ով նախկինում Նիկոլին վիրավորել էր ամենավատ արտահայտություններով։ Չինաստանի ղեկավարը բարևեց Ղազախստանի նախագահ Տոկաևին, սակայն անտեսեց կողքին նստած, բարևելու համար ոտքի կանգնած Նիկոլ Փաշինյանին։ Մոսկվա հայկական զորախումբ չտանելը ո՞ւմ որոշումն էր, ո՞վ է դա ոչ նպատակահարմար համարել. զորախումբ տանելը Հայաստանի շահի տեսանկյունից նպատակահարմար էր։ Նիկոլ Փաշինյանը չի գնացե՞լ, թե՞ չեն հրավիրել Կրեմլում կայացած երեկոյան ընթրիքին։

Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև Հայաստանը նսեմացրին, և միշտ այդպես է լինելու, քանի դեռ Հայաստանի ղեկավարն է արյունալի պատերազմում մեր պարտությամբ հպարտացող, քաղաքական աշխարհայացք, ուղեգիծ, սկզբունքներ չունեցող Նիկոլ Փաշինյանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2846

Մեկնաբանություններ